«Բոկո Հարամ»-ի զինյալները գրավել են Նիգերի Բոսսո քաղաքը
International news«Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման զինյալները գրավել են Նիգերի Բոսսո քաղաքը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:
Նիգերիայի սահմանին գտնվող քաղաքի վրա մի քանի հարյուր զինյալներ հարձակվել են շաբաթ գիշերը: Հարձակման հետեւանքով Նիգերի 30 եւ Նիգերիայի 2 զինծառայողներ են զոհվել: Սակայն հակահարձակման արդյունքում զինված ուժերին հաջողվել է վերադարձնել քաղաքում դիրքերը:
Բոսսոյի քաղաքապետը հայտարարել է, որ երկուշաբթի դաժան բախումներից հետո քաղաքը կրկին անցել է զինյալների ձեռքը: Կողմերի կորուստների մասին ոչինչ չի հաղորդվում: