Human Rights Watch-ը Գերմանիայի ղեկավարությանը կոչ է արել ճնշում գործադրել Իլհամ Ալիևի վրա
International newsԱդրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դիմել է Գերմանիայի ղեկավարությանը՝ կոչ անելով ճնշում գործադրել երկիր այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա, որպեսզի նա ազատ արձակի կալանքի տակ պահվող քաղաքական ակտիվիստներին ու իշխանությունների քննադատներին:
HRW-ի հայտարարության մեջ նշված է, որ Իլհամ Ալիևը Բեռլինում մասնակցում է հունիսի 7-8-ին անցկացվելիք Գերմանա-ադրբեջանական տնտեսական ֆորումին:
Ադրբեջանի իշխանությունները մարտից ազատ են արձակել 17 իրավապաշտպանի, լրագրողի ու ակտիվիստի, որոնք ազատազրկման էին դատապարտվել քաղաքական դրդապատճառներով: HRW-ը կարևորել է Ադրբեջանում մնացած քաղբանտարկյալների ազատ արձակումը: