Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստը կտեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա»
SportԹուրքիայի հավաքականի կիսապաշտպան Էմրե Մորը մրցելույթները կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում»: 18-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը Ռուրյան ակումբի հետ ուժի մեջ կլինի մինչև 2021 թվականի հունիսի 30:
Այդ մասին հայտնում է դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը:
18-ամյա ֆուտբոլիստը Թուրքիայի հավաքականի կազմում անցկացրել է 2 հանդիպում: Մինչև դորտմունդյան ակումբի հետ պայմանագիր կնքելը Մորը հանդիսանում էր դանիական «Նորդշելանդ»-ի ֆուտբոլիստ: Երիտասարդ հարձակվողը Թուրքիայի հավաքականի կազմում կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: