Yerevan, 27.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Արմֆոն» հեռախոսների գները տատանվում են 50 000 - ից 151 000 ՀՀ դրամի սահմանում. մանրամասներ

Lifestyle

«Ժամանակն է հայկականի․․․» Այս կարգախոսով երեկ՝ հունիսի 6-ին, «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնում տեղի ունեցավ «Արմֆոն» հայկական առաջին հեռախոսների պաշտոնական շնորհանդեսը։ Արարողությանը բացման խոսքով հանդես եկան «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս» ընկերության հիմնադիր-տնօրեն Վահան Շաքարյանը, ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Հանրությանը ներկայացվեց «Արմֆոն» հայկական առաջին հեռախոսների 5 տարբեր մոդել, որոնք իրենց բարձր կատարողականությամբ, նկարագրությամբ և արտաքին տեսքով  կբավարարեն անգամ ամենաբծախնդիր հաճախորդի պահանջները։ Հաշվի առնելով շուկայի պահանջները՝ հեռախոսների գները տատանվում են 50 000 - ից 151 000 ՀՀ դրամի սահմանում, ավելին՝ «Արմֆոն» հեռախոսները հնարավոր է ձեռք բերել ապառիկ տարբերակով։

Սպառողին ներկայացված մոդելներից լավագույնը՝ ArmPhone 0520 սմարթֆոնը, ունի 5.2-դյույմանոց սենսորային Full HD էկրան,  1.3 գեգահերց ութամիջուկ պրոցեսոր, 3 գեգաբայթ օպերատիվ հիշողություն և 32 գեգաբայթ ներքին հիշողություն, որը հնարավոր է ավելացնել։Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա ArmPhone 0520-նն ունի 13 մեգապիկսել հիմնական տեսախցիկ և 8 մեգապիկսել առջևի տեսախցիկ։Հաջորդ մոդելը, որը ներկայացվել է շուկային ArmPhone 0509 մոդելն է։ Այն ունի 5.00 դյույմանոց սենսորային էկրան, 1.0 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր, 2 գեգաբայթ օպերատիվ հիշողություն և 16 գեգաբայթ ներքին հիշողություն։ Հեռախոսի հիմնական տեսախցիկը 13 մեգապիկսել է, իսկ առջևինը՝ 5 մեգապիկսել։ Հավելենք, որ վերոգրյալ երկու մոդելներն ունեն մատնահետքով արգելափակելու հնարավորություն, ինչի շնորհիվ ապահովվում է հավելյալ պաշտպանություն։

Ոչ սովորական սարքավորում փնտրողների համար, ովքեր նախընտրում են ունենալ երկուսը մեկում համատեղող տեխնոլոգիա՝դիմացկուն կաղապար ու ժամանակակից գործառույթներ ունեցող և Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոս, առաջարկում ենք ուշադրություն դարձնել ArmPhone 0505 (ruggedized) մոդելին։ Այս հեռախոսն  ունի 5.0 դյույմանոց սենսորային էկրան,  1.3 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր և 2 գեգաբայթ օպերատիվ հիշողություն։ Հեռախոսի ներքին հիշողությունը 16 գեգաբայթ է, որը հնարավոր է ավելացնել։ Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա ArmPhone 0505 մոդելն ունի 5 մեգապիկսել  հիմնական տեսախցիկ և 2 մեգապիկսել առջևի տեսախցիկ։

Կատարյալ դիզայն,  կենդանի գույներ.  ահա այն մի քանի առանձնահատկությունները, որոնք ArmPhone 0502 բջջային հեռախոսը կդարձնեն յուրաքանչյուրի ամենօրյա կյանքի անհրաժեշտ գործիքն ու անբաժանելի մասնիկը: Կրկնակի քարտով աշխատող այս հեռախոսը ոչ միայն շքեղ ընտրություն է, այլև անհրաժեշտություն սմարթ հեռախոսներ օգտագործողների համար, ովքեր գերադասում են հարմարավետության և ոճի համադրությունը:  ArmPhone 0502  մոդելն ունի 5.0 դյույմանոց սենսորային էկրան,  1.3 գեգահերց  քառամիջուկ պրոցեսոր և 1 գեգաբայթ օպերատիվ հիշողություն։ Հեռախոսի ներքին հիշողությունը 8 գեգաբայթ  է, որը հնարավոր է ավելացնել microSD քարտի միջոցով։  Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա ArmPhone 0502 մոդելը ունի 5 մեգապիկսել  հիմնական տեսախցիկ և 2 մեգապիկսել առջևի տեսախցիկ։ Ինչպես մնացած բոլոր վերոգրյալ մոդելները, այս հեռախոսը նույնպես ապահովում է 4G հասանելիություն։

Շուկային ներկայացված հինգերրորդ մոդելը ArmPhone 0508 մոդելն է։ Այն հարմարավետության և պարզության հիանալի համադրություն է, որը կգրավի յուրաքանչյուրի ուշադրությունը։  Android 6.0 օպերացիոն համակարգով աշխատող այս մոդելը շատ հարմար է օգտագործման տեսանկյունից՝ հաղորդակցվելու, ուսանելու, ինչպես նաև պարզապես զվարճանալու համար: ArmPhone 0508 հեռախոսն  ունի 4.5 դյույմանոց սենսորային էկրան,  1.0 գեգահերց  քառամիջուկ պրոցեսոր և 1 գեգաբայթ օպերատիվ հիշողություն։ Հեռախոսի ներքին հիշողությունը 8 գեգաբայթ  է, որը հնարավոր է ավելացնել microSD քարտի միջոցով։  ArmPhone 0505 մոդելը ունի 5 մեգապիկսել  հիմնական տեսախցիկ և 2 մեգապիկսել առջևի տեսախցիկ։ Հեռախոսն աշխատում  է 2 սիմ քարտով և ապահովում է 3G հասանելիություն։

Հեռախոսները նախագծվել և պատրաստվել են հայազգի երիտասարդ մասնագետների կողմից։ Հավելենք, որ սպառողին ներկայացվող մոդելները համալրված են նաև հայկական բովանդակությամբ՝ Հայաստանի տեսարժան վայրերի նկարների պաստառներով և հայ անվանի կոմպոզիտորների մի շարք գործերի հիման վրա մշակված հեռախոսազանգերով։

Շնորհանդեսի ընթացքում հանրությանը մատուցվեց ևս մեկ հետաքրքիր և տպավորիչ անակնկալ պարող-ռոբոտի տեսքով․ հայկական ժողովրդական երգի ելևէջների ներքո այս խելացի ռոբոտն իր ուրույն ձևով ներկայացրեց հայկական պարը։

 

ArmPhone  հեռախոսները հնարավոր է ձեռք բերել «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնում գտնվող տաղավարից։

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project