Մալոյան եղբայրներին նվիրված աթլետիկայի միջազգային մրցաշարը հայ մարզիկներին օլիմպիական ուղեգրեր չպարգևեց
SportԱրտաշատի քաղաքային մարզադաշտում կայացել է Մալոյան եղբայրներին նվիրված աթլետիկայի առաջին հուշամրցաշարը: Եռացատկում և հեռացատկում մրցաշարը կրում էր օլիմպիական վարկանիշային բնույթ: Հանրապետության տարբեր մարզադպրոցներից պայքարի մեջ էին ներգրավվել 50 մարզիկներ: Հայ մարզիկներին չի հաջողվել արժանանալ օլիմպիական ուղեգրերի:
Այդ մասին հաղորդում է Հայաստանի ազգային Օլիմպիական կոմինտեի պաշտոնական կայքը:
Տղամարդկանց եռացատկում հաղթող է ճանաչվել Արամայիս Սարգսյանը, կանանց պայքարում՝ Քրիստինե Հարությունյանը: Հեռացատկում հավասարը չեն ունեցել Արտակ Համբարձումյանը և Քրիստինե Հարությունյանը: