Yerevan, 24.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԵՄ-ն 3.57 մլն եվրո է տրամադրել ՀՀ Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի բարեփոխումներին

International news

 Եվրոպական միությունը 2016 թվականի ապրիլին փոխանցեց Հայաստանի Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի կարողությունների զարգացմանն ուղղված ֆինանսական օժանդակության 3.75 մլն եվրո եզրափակիչ հատկացումը: Վճարումը բխում է 2012թվականի Արևելյան գործընկերության ինտեգրման և համագործակցության ծրագրով  հատկացված 6մլն եվրո ընդհանուր բյուջեից՝ 5 մլն եվրո բյուջետային աջակցության ֆինանսավորում և 1 մլն եվր ո տեխնիկական աջակցության միջոցներ:  Ծրագիրը միտված է երիտասարդների համար նոր հորիզոնների բացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը, որի միջոցով հնարավոր կլինի նպաստել երիտասարդ սերնդի առավել մասնակցությանն ու ներգրավմանը տեղական զարգացման գործընթացներում, զսպելով աշխատանքային միգրացիան դեպի քաղաքային կետրոններ և նպաստել աղքատության հաղթահարմանը մարզերում և երկրի ողջ տարածքում: Այս մասին տեղեկացրին Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամ ուլի և տեղեկատվության բաժնից:

Աջակցության արդյունքում ակնկալվում է իրականացնել ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներ երկրի ողջ տարածքում, ապահովել ՄԿՈՒ որակյալ կրթության համաչափ մատչելիություն հատուկ կարիքներ ունեցող  երիտասարդների համար, սահմանել ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման կարգը և վերանայել ՄԿՈՒ մասնագիտությունների ցանկը՝ արագ զարգացող աշխատաշուկայի կարիքները բավարարելու նպատակով:

2016 թվականի դրությամբ՝ ՀՀ բոլոր մարզերի և Երևանի  17 պիլոտային քոլեջների գրեթե 4500 ուսանողներ դարձան ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների շահառուներ, որոնք թիվը ավելանալու է մոտ ապագայում:

Մեկնաբանելով ՄԿՈՒ ոլորտում ԵՄ աջակցության ձեռք բերված արդյունքները՝ ծրագրի շահառու, Երևանի թիվ 2 տարածաշրջանային քոլեջի շրջանավարտ Թեհմինե Սահակյանն ասաց. «Քոլեջում ստացած գիտելիքներն ու հմտությունները, օգնեցին ինձ ստանալ բարձրագույն կրթություն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Դրանք մեծզպես նպաստեցին իմ հետագա ձեռքբերումներին և կարիերայի աճին: Ներկայումս, ես աշխատում եմ  Հայաստանի առաջատար ապահովագրական ընկերություններից մեկում, որպես մարկետինգի մասնագետ և գործակալ:  Բոլոր նրանց ովքեր դեռևս չեն կողմնորոշվել իրենց ապագա մասնագիտության հարցում՝ առաջարկում եմ ընտրել ՄԿՈՒ ոլորտը, որպես հետագա կարիերայի զարգացման կայուն հիմք»:

«ՄԿՈՒ ոլորտը երիտասադներին ընձեռում է մի շարք հնարավորություններ: ՄԿՈՒ մասնագիտությունների, կրթական ծրագրերի և ուսումնական պլանների  կարողությունների զարգացմանը միտված պետական կրթական չափանիշները մշակվում զբաղվածության ներկա պահանջարկը բավարարելու սկզբունքով»,  իր հերթին նշեց ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը:

Ծրագրի եզրափակիչ փուլի շրջանակներում, հատկապես սահմանամերձ շրջաններում գտնվող  ՄԿՈՒ քոլեջները հիմնանորոգվել են և ամբողջովին վերազիննվել, իսկ դրանցից երկուսը բարեկարգվել են՝ բավարարելու հաշմանդամ երեխաների կարիքները: Ծրագրի մեկ այլ կարևոր արդյունքներից  է մեկն այն է, որ  բոլոր տարածաշրջանային քոլեջներում մշակվել են եռամյա բիզնես պլաններ և կատարվել է տեղական շուկայի ուսումնասիրություն: ՄԿՈՒ հաստատությունների կայուն ֆինանսական կառավարման ենթատեքստում՝ բիզնես ծրագրերի մշակման աշխատանքները դրվատանքի են արժանացել  քոլեների ղեկավարների կողմից:

Աջակցության ծրագիրը ներառում է միջազգային լավագույն փորձի ու նորարարական  գաղափարների կիրառում, ինչպես նաև ՄԿՈՒ կրթության համապատասխանեցում տեղի շուկայի կարիքներին:

**************

ԵՄ-ն ի նպաստ Հայաստանի կրթության.Վերջին 14 տարիների ընթացքում Եվրոպական միությունն ակտիվ օժանդակել է Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխումների իրականացմանը, հստակ թիրախ ունենալով ՄԿՈՒ ոլորտը: 

2006 թվականին՝ Հայաստանի Եվրոպական հարևանության գործիքին միանալուց քիչ անց Հայաստանի կառավարության ու Եվրոպական հաձնաժողովի միջև համաձայնություն ձեռք բերվեց առ այն, որ Եվրոպական միության 2007թ և 2009թ բյուջետային աջակցության  գործիքով  նախատեսված 30 մլն եվրոն կենտրոնացվի ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների խորացմանը: Ընդհանուր նպատակն էր աջակցել Հայաստանի կայուն զարգացմանը՝ ՄԿՈՒ ոլորտի որակի բարձրացման և այն աշխատաշուկայի կարիքներին հավասարեցնելու միջոցով:

Հետամուտ լինելով 2012 թվականի ԵՀՔ առաջընթացի զեկույցներին, Հայաստանին այս ծրագրով հատկացվեց 15մլն եվրո օժանդակություն, որից  6մլն եվրոն տրամադրվեց ՄԿՈՒ ոլորտի աջակցությանը:

ՀՀ կառավարության կողմից  2012 թվականի հուլիսին հաստատված  2012-2016 ՄԿՈՒ բարեփոխումների ծրագրով և աշխատանքային պլանով  սահմանվել են  բարեփոխումների հետևյալ հիմնական ուղղությունները. Հայաստանի Հանրապետության մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի ինտեգրում  եվրոպական մասնագիտական կրթության տարածքին; ՄԿՈՒ համակարգի կառավարման արդյունավետության բարձրացում, ՄԿՈՒ համակարգի հեղինակության բարձրացում և ՄԿՈՒ ոլորտի ներսում սոցիալական գործընկերության զարգացում և/կամ ամրապնդում:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության և հասարակական այլ գործընկերների կողմից:

ՄԿՈՒ թիրախային աջակցությունից բացի՝ ԵՄ-ն անշեղորեն աջակցում է Հայաստանի բարձրագույն կրթության կատարելագործմանը:  «Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» 2014-2016 թվականների Թվինինգ ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի լիարժեք անդամակցությանը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին և կատարելագործել բարձրագույն կրթության որակը՝ ի շահ ուսանողների, շրջանավարտների և գործատուների:

Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի  համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող  «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի նպատակն է ամրապնդել բարեվարքությունն ու պայքարել կոռուպցիայի դեմ Հայաստանի բարձրագույն կրթության հաստատություններում, խթանելով Հայաստանի կառավարության 2015-2018թթ հակա- կոռուպցիոն միջոցառումների ծրագրի արդյունավետ իրականացումը:

Էրասմուս+ ծրագիրը ԵՄ նոր ծրագիր է 2014-2020 թվականների համար՝ ուղղված  կրթության, ուսուցման, երիտասարդության և սպորտի ոլորտներին: Այն ընդգրկում է յոթ ընթացիկ ծրագրեր, այդ թվում Տեմպուս և Էրասմուս Մուդուս ծրագրերը: Կարողությունների ամրապնդմանն ուղղված Տեմպուսի 21 ընթացիկ ծրագրերում և  Էրասմուս+ 5 ծրագրերում ընդգրկված են 22 ՀՀ համալսարաններ և 31 այլ կազմակերպություններ՝ ներառյալ ընկերություններ, նախարարություններ և հասարակարան կազմակերպություններ:  Էրասմուս Մունդուս 17 ընթացիկ ծրագրեր են իրականացվում է Հայաստանի ողջ տարածքում: 2004-2014 թվականների ընթացքում Հայաստանյան բոլոր ԲՈՒՀ-երի շուրջ 800 ուսանողներ և  աշխատակիցներ մասնակցել են Էրասմուս Մունդուս ծրագրերի և Էրազմուս Մունդուսի մագիստրոսի միասնական աստիճան ծրագրերին:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project