«Զենիթ»-ը դիտարկում է Ռոբերտո Պերեյրայի տրանսֆերը
Sport«Յուվենթուս»-ի կիսապաշտպան Ռոբերտո Պերեյրան կարող է համալրել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի շարքերը: «Զենիթ»-ի նորանշանակ մարզիչ Միրչա Լուչեսկուն ցանկանում է 25-ամյա արգենտինացու միջոցով ուժեղացնել թիմի հարձակման գիծը: Ռուսական ակումբը ֆուտբոլիստի տեղափոխության համար «Յուվենթուս»-ին պատրաստ է վճարել 20 միլիոն եվրո:
«Արմենպրես»-ը հաղորդում է, որ տեղեկությունը հայտնում է «Tuttosport»-ը:
Իտալիայի ավարտված առաջնությունում Ռոբերտո Պերեյրան ոչ միշտ է հայտնվել «Յուվենթուս»-ի մեկնարկային կազմում: Ֆուտբոլիստին խանգարել են մկանային վնասվածքները և մեծ մրցակացությունը «Յուվենթուս»-ի մեկնարկային կազմում: