Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորը Էրդողանին բռնապետ է անվանել
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը ջանք չի խնայում երկրում բռնապետական ռեժիմ ստեղծելու եւ այն նախագահական համակարգի անցկացնելու համար:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով moderator.az կայքը, հայտարարել էԱդրբեջանի խորհրդարանի Ադրբեջան-Գերմանիամիջխորհրդարանական կապերի գծով աշխատանքայինխմբի անդամ, պատգամավոր Արազ Ալիզադեն:
Ադրբեջանցի պատգամավորն ասել է, որ ներկայում Թուրքիայում ժողովրդավարությունը «նետվել է ոտքի տակ»:
«Այժմ նախագահ Էրդողանը ամեն գնով աշխատում է երկրում բռնապետական վարչակարգ ստեղծել եւ անցնել նախագահական համակարգի: Այդ պատճառով էլ Էրդողանը գիտակցաբար լարում է իրավիճակը, որպեսզի ցույց տա, որ իբր Թուրքիայում իրենից բացի այլ ընտրություն չկա», -ասել է նա:
Ի պատասխան Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւի ընդունման հետ կապված Ադրբեջանում եւս առաջացած հիստերիայի եւ հայերի ու գերմանացիների հասցեին հնչող հոխորտումների, Ալիզադեն հայտարարել է, որ Հայոց ցեղասպանութան հարցը ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի խնդիրն է:
«Այդ հարցը ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի խնդիրն է: Գերմանիան Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը չէ: Մինչ այժմ Եվրամիության 12 երկրներ արդեն ճանաչել այն, եւ նման երկրների թիվը գնալով կմեծանա», -ընդգծել է նա:
Առաջին անգամն է, որ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորը «եղբայրական» Թուրքիայի նախագահին բռնապետ է անվանում: