Թուրքիա այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը 96 տոկոսով պակասել է
International newsԹուրքական իշխանությունները հայտնել են, որ այս տարվա առաջին 5 ամիսներին միջերկրական հանրահայտ հանգստավայր Անթալիա ժամանած ռուսաստանցի հյուրերի թիվը կազմել է 21 հազար մարդ, այսինքն` նախկին ցուցանիշների ընդամենը 4 տոկոսը:
Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում այդքան խորը ճգնաժամը ստեղծվել է ինչպես ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի խոցվելու միջադեպի պատճառով ռուս-թուրքական հարաբերությունների սառեցմամբ, այնպես էլ Թուրքիայում անվտանգության հետ կապված խորացվող խնդիրների հետեւանքով:
Ինչպես հաղորդում է թուրքական «Դողան» լրատվական գործակալության հարպարակած տվյալներին, այս տարի Անթալիա օդային ճանապարհով այցելել են մոտ 1,5 մլն զբոսաշրջիկներ, ինչը 42 տոկոսով փոքր է 2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ:
Թուրքիա սկսել են այցելել ավելի քիչ զբոսարջիկներ նաեւ Գերմանիայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից:
Ներկա դրությամբ` այս տարի թուրքական զբոսաշրջության ոլորտի կորուստն արդեն կազմել է 3,5 մլրդ դոլար:
Թուրքական տուրիստական հատվածի առաջատար խաղացողների կանխատեսումների համաձայն` տվյալ ճյուղի ֆինանսական կորուստների մասշտաբներն այս տարի կկազմեն 15 մլրդ դոլար:
«Ռոստուրիզմ»-ը դեռեւս հունվարին զգուշացրել էր ՌԴ-ի քաղաքացիներին Թուրքիա ճանապարհորոդության ոչ անվտանգ լինելու մասին: