Փարիզի Լուվր եւ Օրսե թանգարանները հեղեղումներից հետո վերաբացվել են այցելուների համար
International newsԱնցած շաբաթ հեղեղման սպառնալիքի պատճառով փակված Փարիզի Լուվր եւ Օրսե թանգարանները վերստին իրենց դռները լայնորեն բացել են այցելուների համար:
Այդ մասին հունիսի 8-ին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Նրանց տվյալներով՝ ցանկացողներն իսկույն հերթ են կանգնել տոմսերի համար, որպեսզի տեսնեն համաշխարհային արվեստի գլուխգործոցները:
Սենում ջրի մակարդակն անցած շաբաթ բարձրացել Էր 6,1 մետրով՝ գործնականում մինչեւ առավելագույն մակարդակ 1982 թվականից ի վեր: Փարիզում գետի ափերի երկայնքով արգելապետնեշներ Էին կանգնեցրել, իսկ կամուրջներից շատերը փակվել Էին երթեւեկության համար:
Լուվր եւ Օրսե թանգարանները հունիսի 3-ից փակվել Էին այցելուների համար, դրանց աշխատակիցներն անցած շաբաթվա վերջին հատկապես արժեքավոր ցուցանմուշները տեղափոխել Էին անվտանգ վայրեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: