Yerevan, 07.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ սփյուռքի նախարարությունը հեռակոնֆերանս է անցկացրել Պյատիգորսկի հայկական կազմակերպությունների հետ

Society
ՀՀ սփյուռքի նախարարությունում հունիսի 8-ին տեղի է ունեցել հեռակոնֆերանս ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հեռակոնֆերանսին մասնակցել են ՀՀսփյուռքի նախարար Հրանուշ Հ ակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ:
 
Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Հեռակոնֆերանսին Պյատիգորսկ քաղաքից կապ հաստատեցին Պյատիգորսկի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արամ ավագ քահանա Հունանյանը, հայկական ազգամշակութայինինքնավարություն հասարակական կազմակերպության խորհրդինախագահ Սերգեյ Բողդասարովը, Պյատիգորսկի քաղաքային դումայի պատգամավոր Վալերի Առուստամովը, Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանի Հայոց լեզվի և մշակույթի կենտրոնի համակարգող Նարինե Ավանեսյանը, մշակութային կենտրոնի ադամներ, համայնքի ներկայացուցիչներ:
 
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց հեռակոնֆերանսի մասնակիցներին և նշեց, որ Պյատիգորսկի համայնքը մեզ համար այն խոշոր և հայաշունչ համայնքներից է, որը միշտ աչքի է ընկել իր կազմակերպվածությամբ և համախմբվածությամբ. «Ապրիլյան քառօրյա պատերազմիցհետո Ռուսաստանի հայ համայնքները արագորեն արձագանքեցին, սատար կանգնեցին և լայնածավալ նյութական օգնություն տրամադրեցին Արցախին»,- ասաց նախարարը:

Սփյուռքի նախարարը կարևորեց հատկապես երիտասարդության շրջանում հայոց լեզուն, հայկական մշակույթը պահպանելու անհրաժեշտությունը:

Գերատեսչության ղեկավարը նաև հորդորեց առավել ակտիվ մասնակցել նախարարության ծրագրեին՝ այն համարելով Հայրենիքը Սփյուռքի հետ կապող կարևոր նախապայման:

Պյատիգորսկից հեռակոնֆերանսի երևանյան մասնակիցներին ողջունեց Սերգեյ Բողդասարովը: Նա ներկայացրեց համայնքի գործունեությունը՝ նշելով. «Այսօր ինքնավարությունն ունի մոտ 400 անդամ, գործում է Ս.Սարգիս հայկական եկեղեցին, որին կից 2006թ.  գործում է երկօրյա  հայկական դպրոց: Դպրոցում դասավանդվում է հայոց լեզու, պատմություն, գրականություն»:

Սերգեյ Բողդասարովը նաև հավելեց, որ Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանում գործում է Հայոց լեզվի և մշակույթի կենտրոն, որն ունի 94 անդամ: Կենտրոնն ակտիվորեն մասնակցում է համայնքային կյանքին, կազմակերպում է բազմաթիվ միջոցառումներ, գործում է համայնքի կայքէջը:

Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանի Հայոց լեզվի և մշակույթի կենտրոնի համակարգող Նարինե Ավանեսյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, ծրագրերն ու առաջիկա անելիքները՝ նշելով, որ տարբեր ազգերի ներկայացուցիչներ ևս սովորում են հայերեն, պարում են հայկական պարեր և ծանոթանում են հայկական մշակույթին:

Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ   Սիրվարդ Համբարյանը ներկայացրեց նախարարության 2016թ ծրագրերը՝ ակնկալելով  համայնքի առավել ակտիվ մասնակցությունը:

Քննարկվեցին Պյատիգորսկի հայ համայնքի գործունեությանը, խնդիրներին, ինչպես նաև Հայրենիք-Սփյուռք և Սփյուռք-Սփյուռք կապերի զարգացմանը ուղղված հարցեր:

Այնուհետև նախարարի տեղակալն ու աշխատակազմի ղեկավարը պատասխանեցին համայնքի ներկայացուցիչների  բարձրացրած հարցերին: Կարևորվեց հատկապես Գերմանիայի Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձի մասին հարցադրումը, որին ի պատասխան նախարարի տեղակալը նշեց. §Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված այս օրինագիծը շրջադարձային էր, որին  մենք հասել ենք մեծ ջանքերով: Սա տարիների ընթացքում ձեռք բերված հաղթանակ է, և այդպես է ընկալում ամբողջ հայությունը և° Հայրենիքում և° Սփյուռքում: Սա ուղերձ է ոչ միայն Թուրքիայի իշխանություննե րին, այլ նաև ամբողջ աշխարհին, որ չպետք է վախենալ պատմության հետ առերեսվելուց, ինչպիսի օրինակ ցույց  տվեց քաղաքակրթված Գերմանիան¦:

Այնուհետև տեղի ունեցավ ակտիվ, կառուցողական քննարկում, մտքերի փոխանակում»:

Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalary