Բեյլ․ Ֆրանսիա հանգստանալու համար չենք մեկնում
SportՈւելսի հավաքականի առաջատար Գարեթ Բեյլը հայտարարել է, որ իր թիմը մարտական է տրամադրված Եվրոպայի առաջնությանը, որը մեկնարկելու է հունիսի 10-ին։
-Նախընտրական փուլը հիանալի հավաքականներ են հաղթահարել, բայց մենք Ֆրանսիա չենք մեկնում հյուրանոցում հանգստանալու համար։ Անկախ մրցակիցների անուններից՝ մենք հավատում ենք մեր ուժերին։ Նպատակ ունենք հաղթելու յուրաքանչյուր խաղում։ Կտեսնենք, թե ինչ կստացվի դրանից և որ հավաքականը կդառնա չեմպիոն։ Ֆրանսիա ենք մեկնում ուժ չխնայելու և մեր բոլոր ունակությունները ցուցադրելու համար,-Բեյլի խոսքը մեջբերել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Ուելսը խմբային փուլում մրցելու է Անգլիայի, Ռուսաստանի և Սլովակիայի հավաքականների հետ։