Չեխիայի վարչապետը հայտարարել է Եվրոպայում ազգայնական միտումների աճի մասին
International newsԵվրոպայում աճում են ազգայնական միտումները: Վիշեգրադյան քառյակի երկրների (Չեխիա, Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա) վարչապետների հետ հանդիպումից հետո Պրահայում նման հայտարարություն է արել Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան:
Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ նրա՝ Եվրամիությունում հասարակական տարածքն այժմ լի է միգրացիոն թեմաներով: «Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ այսօր Եվրոպական նախագիծը կարող է անկում ապրել»,- ասել է Սոբոտկան: Եվրոպական հանրության աճող դժգոհությունների հիմնական պատճառներից մեկը, նրա կարծիքով, Բրյուսելում դրական զարգացումները ցույց տալու անկարողությունն է, մասնավորապես՝ ԵՄ-ի համաձայնությունը Թուրքիայի հետ՝ կապված ապօրինի միգրանտների վերադարձի հետ:
Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն նշել է, որ միգրացիոն ճգնաժամի հաջող լուծման դեպքում ԵՄ-ը կհանդիպի շատ այլ խնդիրների, մասնավորապես՝ «քնած ֆինանսական ճգնաժամի»:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր հերթին ուշադրություն է դարձրել ԵՄ արտաքին քաղաքականության անարդյունավետության վրա, որ հիմնված է ժողովրդավարության վրա: «Այն հանգեցնում է խնդիրների, - ասել է Օրբանը - Մենք միջամտեցինք Իրաքում, Սիրիայում և Լիբիայում, և այս երկրներն այլևս գոյություն չունեն, մենք, ըստ էության, ոչնչացրել ենք դրանք», - ընդգծել է Հունգարիայի վարչապետը:
Լուսանկարը` AFP