Վետերանների Եվրոպայի շախմատի առաջնություն. 4-րդ տուր
SportՏեղի ունեցան Եվրոպայի շախմատի վետերանների առաջնության 4-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ, «Արմենպրես»-ին հայտնի դարձան բոլոր պարտիաների արդյունքները:
50 տարեկանից բարձր վետերանների մրցաշարի միանձնյա առաջատար Եվգենի Կալեգինը տարավ չորրորդ հաղթանակը և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Այս տուրում հաղթանակներ տոնեցին նաև Զուրաբ Ստուրուան և Նիկոլայ Լեգկին, ովքեր վաստակել են 3,5-ական միավոր:
Չորրորդ տուրը հաղթական էր նաև մեր երկու գրոսմայստերների` Ռաֆայել Վահանյանի և Կարեն Մովսիսյանի համար: Մեր շախմատիստները վաստակել են 3-ական միավոր և կիսում են 4-րդ հորիզոնականը:
65+ վետերանների մրցաշարի երկու առաջատարների` Վիկտոր Կուպրեյչիկի և Վալենտին Բոգդանովի պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով, իսկ առաջատարներից կես միավորով ետ մնացող Եվգենի Սվեշնիկովը, Յուրի Մեշկովը և Նիկոլայ Միշուչկովը հաղթանակներ տոնեցին և հավասարվեցին առաջատարներին:
4-րդ տուրում Նոնա Գափրինդաշվիլին ոչ-ոքի խաղաց Եվգենի Վասյուկովի հետ: