Չինական բանկը 2 միլիարդ դոլար կհատկացնի Թեհրան-Մեշհեդ երկաթուղու էլեկտրաֆիկացման համար
International newsԻրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի արտահանման-ներկրման բանկը (EXIM) և «Իրանական երկաթուղիներ» պետական ընկերությունը դիտարկել են Իրանում երկաթուղու էլեկտրաֆիկացման նախագծի ֆինանսավորման պլանը:
Չինական բանկը միջոցներ է հատկացնելու Թեհրան-մեշհեդ երկաթուղու էլեկտրաֆիկացման համար: Չինական բանկի ներկայացուցիչները նախագծին ծանոթանալու համար այցելել են Իրան:
Նախագծի ֆինանսավորման մեջ բանկի մասնաբաժինը կազմելու է 85 տոկոս, իսկ միջոցների 15 տոկոսը հատկացնելու է Իրանի կառավարությունը: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ չինական բանկն Իրանում 900 կիլոմետրանոց երկաթուղու էլեկտրաֆիկացման համար կհատկացնի 2 միլիարդ դոլար: