Ահաբեկիչները կրկին հրթիռակոծել են Հալեպի հայահոծ Սուլեյմանիե, Սեյրաֆի և Նոր Գյուղ շրջանները
International newsԶինյալ ահաբեկչական խմբավորումները հունիսի 9-ին հրթիռակոծել են Հալեպի Սուլեյմանիե, Սեյրաֆի և Նոր Գյուղ շրջանները:Այդ մասին հաղորդում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունը:
Սուլեյմանիեի արհեստավորների կենտրոնի վրա հրթիռի ընկնելու հետևանքով զոհվել է 6, վիրավորվել 20 մարդ: