Տրակայը ոչ-ոքի խաղաց, Արշակյանը՝ գոլի հեղինակ
SportԼիտվայի առաջնության 14-րդ տուրում «Տրակայը» հյուրընկալվել է «Ատլանտասին»: Հանդիպումն ավարտվել է մարտական ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
«Տրակայի» կազմում հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Դավիթ Արշակյանը, ով 68-րդ րոպեին դիպուկ է իրացրել 11 մետրանոցը:
Այսպիսով, այս խաղից հետո «Տրակայն» իր ակտիվում գրանցել է ընդհանուր 33 միավոր եւ վստահորեն գլխավորում է առաջնության աղյուսակը: