Ռաֆայել Նադալը հանդես չի գա «Ուիմբլդոն»-ում
SportԱշխարհի 4-րդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը հերթական ծանր վնասվածքն է ստացել: Իսպանացի թենիսիստը ստիպված է բաց թողնել Մեծ սաղավարտի «Ուիմբլդոն»-ի մրցաշարը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է` Նադալի ֆեյսբուքյան էջը:
Իսպանացի թենիսիստը վնասվածքի պատճառով ստիպված էր վաղաժամ պայքարը թողնել նաև «Ռոլան Գարոս»-ում: