Կրեմլը չի բացառում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը
International newsԿրեմլում չեն բացառում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, այդ ուղղությամբ աշխատանք է տարվում: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է RIA Novosti-ն:
«Այդ ուղղությամբ աշխատանք է տարվում: Մենք չենք բացառում, որ նման հանդիպումներ կկայանան: Եթե դա վերջնականապես հաստատվի, մենք տեղյակ կպահենք»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե իրոք Սանկտ Պետերբուրգում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, եւ եթե այո, ապա դա նշանակում է արդյոք, որ կողմերը ընդհանուր հայտարարի են եկել: