Հեղեղումից տուժած Թբիլիսիի կենդանաբանական այգին նվեր կստանա 100-ից ավելի կենդանիներ
International newsԹբիլիսիի կենդանաբանական այգին, որն անցյալ տարվա ամռանը լրջորեն տուժել Էր հեղեղումից, մինչեւ աշնան վերջը կհամալրվի աշխարհի տարբեր երկրներից բերված 100-ից ավելի կենդանիներով:
Այդ մասին հայտնել Է քաղաքապետարանը:
Գրեթե մեկ տարի Է անցել այն բանից, երբ Վրաստանի մայրաքաղաքը տարերային աղետի ենթարկվեց՝ կրելով մեծ վնասներ: Կարկուտով եւ քամով ուղեկցվող ուժեղ տեղատարափը Թբիլիսին պատուհասեց 2015 թվականի հունիսի 14-ի գիշերը: Տարերքի մոլեգնման հետեւանքով վնասվեցին բնակելի տներ, ճանապարհներ, ենթակառուցվածքի օբյեկտներ, ամենից շատ տուժեց մայրաքաղաքի կենդանաբանական այգու տարածքը. այն գրեթե ամբողջովին ավերվեց:
«Վերջերս Թբիլիսիի կենդանաբանական այգին համալրվեց 29 նոր կենդանիներով եւ թռչուններով, մինչեւ հունիսի 13-ը տարբեր երկրների կենդանաբանական այգիների օգնությամբ այստեղ որպես նվեր կբերվեն 46 կենդանիներ, իսկ ամռանը եւ աշնանը՝ 55»,-տեղեկացնում Է քաղաքապետարանը:
Նախքան տարերային աղետը կենդանաբանական այգում ապրում Էին 1115 բնակիչներ, այդ թվում՝ ձկներ ու սողուններ: Հունիսի 13-ի հեղեղման հետեւանքով սատկեց 281 կենդանի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: