Ադրբեջանը ինժեներա-սակրավորական վարժանքներ է անցկացրել
International newsԱդրբեջանի զինված ուժերը ինժեներա-սակրավորների ստորաբաժանումների պլանային վարժանքներ են անցկացրել:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, վարժանքների նպատակը Ադրբեջանի ԶՈւ ինժեներա-ամրաշինական զորքերի մարտունակության ստուգումն է:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հաճախ են լուրեր հաղորդում առաջնագծին մոտ շրջաններում քաղաքացիների, անասունների եւ զինծառայողների ականների վրա պայթելու մասին:
Ըստ ԱՊԱ-ի` երեկ ԼՂՀ-ի Մարտակերտին սահմանակից Ասադլի տարածքային ներկայացուցչության Քյուրդյուրլու գյուղում Գարգար գետի ափին ականի վրա պայթել է խաշնարած Բադրեդին Ալիեւի անասնահոտից մեկ կով: Հովիվը չի տուժել: