Գործակալ. Բլանի հետ ոչ ոք հեռացման մասին չի խոսել
Sport«Պսրի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լորան Բլանի գործակալ Ժան-Պյեր Բերնեսը մեկնաբանել է իր հաճախորդի հավանական պաշտոնանկության մասին խոսակցությունները։ Ոչ պաշտոնական տվյալներով, փարիզյան ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուն համարվում է «Սևիլյայի» ներկայիս գլխավոր մարզիչ Ունաի Էներին։
-Հիմա Բլանն արձակուրդում է։ «ՊՍԺ»-ի ղեկավարները Լորանի հետ չեն քննարկել նրա պաշտոնանկության հարցը։ Ինձ հետ նույնպես։ Մենք պարզապես սպասում ենք իրավիճակի զարգացումներին։ Եթե «ՊՍԺ»-ն փոխի դեպքերի ընթացքը, ապա ակումբի ղեկավարությունը մեզ հետ կքննարկի դա,-ասել է գործակալը։