Մոլդովան մեկ քառորդով կավելացնի ռազմական ծախսերը
International newsՄոլդովան, որի Սահմանադրությամբ չեզոքություն է նախատեսվում, մտադիր է այս տարի մեկ քառորդով ավելացնել ազգային պաշտպանության ծախսերը:
Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն՝ մեկնաբանելով 2016 թվականի բյուջեի մասին օրենքը, որը պատգամավորները հաստատել են կես տարի ուշացումով:
«Ընդհանուր առմամբ, դա կկազմի շուրջ 30 մլն դոլար: Հասկանում ենք, որ դա, ամեն դեպքում, քիչ է: Սրանում ներառված են նաեւ զինծառայողների համար բնակարանների կառուցումը, նրանց սոցիալական կարիքների ծախսերը»,- Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացրած մոլդովացի 41 զինծառայողների 4-րդ զորակազմի դիմավորման արարողության ժամանակ ասել է Կանդուն:
Նրանք Կոսովոյում էին 2015 թվականի դեկտեմբերի 6-ից: Անցյալ շաբաթ նրանց փոխարինելու է մեկնել նոր զորակազմ, որը տեղակայվելու է Պեչ քաղաքի «Camp Vilaggio Italia» ռազմաբազայում: