ԻՊ-ի գրոհայինները 30 խաղաղ բնակչի են սպանել Էլ-Ֆալուջայից հեռանալ փորձելու համար
International newsԻրաքի հյուսիսային Ալ-Անբար նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների հարձակման հետևանքով 30 քաղաքացի է զոհվել:
Ինչպես փոխանցում է Press TV-ն` հարձակումն իրականացվել է երկու ցեղախմբերի վրա, ովքեր փորձելիս են եղել փախչել ռմբակոծության կենտրոնում հատնված Էլ-Ֆալուջա քաղաքից:
Հարձակումները տեղի են ունեցել մայրաքաղաք Բաղդադից 69 կմ հեռավորությամբ: Հաղորդագրության մեջ ասվում է, որ կոտորածի ենթարկված ցեղախմբի անդամների թվում կանայք և երեխաներ են եղել:
ՄԱԿ-ի Իրաքում հատուկ առաքելության ներկայացուցչի խոսքով` շուրջ 90 000 բնակիչ շրջափակման մեջ են գտնվում իրաքյան Էլ-Ֆալուջա քաղաքում: