«Եվրո 2016». Անգլիան ու Ռուսաստանը գրանցեցին ֆուտբոլային տոնի առաջին ոչ-ոքին
Sport«Եվրո 2016»-ում B խմբի խաղային օրը եզրափակեց Անգլիա-Ռուսաստան հանդիպումը, որը կայացավ Մարսելում`«Վելոդրոմ» մարզադաշտում: Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով: Թիմերը խաղադաշտ դուրս եկան հետևյալ մեկնարկային կազմերով.
Անգլիա` Հարթ, Ուոլքեր, Ռոուզ, Կեյհիլ, Սմոլինգ, Ստերլինգ, Լալանա, Քեյն, Ռունի, Դայեր, Ալի
Ռուսաստան` Ակինֆեեւ, Սմոլնիկով, Իգնաշեւիչ, Նոյշտադտեր, Կոկորին, Սմոլով, Գոլովին, Բերեզուցկի, Շատով, Շչենիկով, Ձյուբա
Գլխավոր մրցավար` Նիկոլա Ռիցոլի:
1-ին խաղակեսը հաջող դասավորվեց Ռուսաստանի ընտրանու համար: Թեև Անգլիան ուներ խոշոր խաղային առավելություն և մի քանի դրվագում կարող էր բացել հաշիվը, այդուհանդերձ, առաջին վտանգավոր գրոհը կազմակերպեցին ռուս ֆուտբոլիստները, երբ 6-րդ րոպեին Ձյուբայի հարվածից հետո անգլիացիները մեծ դժվարությամբ հեռացրեցին գնդակը: Անգլիան պատասխանեց մեկ րոպե անց, երբ Լալանայի՝ տուգանային հրապարակից հուժկու հարվածը հետ մղեց Իգոր Ակինֆեևը: 2 րոպե հետո Ալին ու Քեյնը ևս մեկ անգամ անհանգստացրին ռուսների պաշտպաններին ու դարձյալ անարդյունք: Անգլիացիների կազմակ երպած սլացիկ գրոհներից հաջորդը եղավ 21-րդ րոպեին. Ադամ Լալանան նորից հայտնվեց հարվածային դիրքում ու կրկին վրիպեց: Հաջորդ անհաջողակը Ռահիմ ստերլինգն էր, որը 24-րդ րոպեին նպաստավոր դիրքում դանդաղ գործեց և թույլ տվեց Իգոր Սմոլնիկովին չեզոքացնել վտանգը: Խաղակեսն այսպես անարդյունք էլ ավարտվեց 0-0:
2-րդ խաղակեսը սկսվեց Ռուսաստանի հավաքականի ակտիվությամբ: 49-րդ րոպեին հաշիվը բացելուն մոտ Էր Ալեքսանդր Կոկորինը, սակայն անգլիացի պաշտպանները վստահ խաղացին և հեռացրեցին գնդակը: 63-րդ րոպեին Ջո Հարթի զգոնությունը ստուգեց Ֆիոդոր Սմելովը, որի հարվածից հետո գնդակն աննշան շեղ ընթացավ: Անգլիան արթնացավ միայն 2-րդ խաղակեսից 26 րոպե անց ` 71-րդ րոպեին, երբ Ռունիի հարվածից հետո անհավանական սեյվ ցուցադրեց Իգոր Ակինֆեևը: Անգլիան կորցրեց խաղի ամենաիրական գոլային պահը: Իսկ առջևում ավելի վտանգավոր գրոհ էր նախատեսված: 73-րդ րոպե. Էրիկ այեր. տուգանային հարվածի ֆանտաստիկ իրացում, և Անգլիան առաջ անցավ հաշվի մեջ 1-0: Ռուսները չհանձնվեցին և առաջ նետվեցին: Ավելացրած ժամանակի 2-րդ րոպեին Ռուսաստանը հավասարեցրեց հաշիվը: Պատասխան գնդակը հեղինակեց Դենիս Գլուշակովը` 1-1: Թիմերը միավորները կիսեցին: