Ճապոնիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
International newsԿիրակի Ճապոնիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ըստ երկրի ազգային երկրաբանական ծառայության տվյալների՝ երկրաշարժի էպիկենտրոնը Տոկիոյի հարևանությամբ գտնվող Իբարակի գավառում է, իսկ օջախը 40 կմ խորությամբ է եղել։
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ցունամիի վտանգ չի հայտարարվել։ Երկրաշարժի ընթացքում զգացվել են մի քանի կարճ, բայց կտրուկ ցնցումներ, ինչը վկայում է, որ էպիկենտրոնը եղել է ցամաքում։
Ընդհանուր առմամբ ստորգետնյա ցնցումները զգացվել են 14 գավառներում։