Yerevan, 31.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երևանում արդեն 2-րդ տարին անցկացվել է «Համով-հոտով Երևան» փառատոնը

Culture

 «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Թումանյանի անվան այգում արդեն 2-րդ տարին անցկացվեց «Համով-հոտով Երևան» խորագրով «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների 8-րդ փառատոնը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

  

 Միջոցառումը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի համատեղ ջանքերով:  Երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի հետ փառատոնին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: 

 «Վերջին տարիներին Երևանում ձևավորվել են փառատոնային գեղեցիկ ավանդույթներ: «Համով-հոտով Երևանը» դեռ նախորդ տարի հասցրեց սիրվել և գնահատվել մեր համաքաղաքացիների ու հատկապես զբոսաշրջիկների կողմից: Վստահ եմ, որ մեր ավանդական խոհանոցով հպարտանալու առիթներ շատ կլինեն նաև այսօր և իսկապես կվայելեք Երևանի համն ու հոտը»,- Երևանի քաղաքապետի անունից ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ ընդգծել է Արամ Սուքիասյանը:

Ազդարարելով փառատոնի մեկնարկը՝ Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը հատկանշել է միջոցառման կարևորությունը՝ ազգային խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման տեսակյունից: 

 ««Համով-հոտով Երևան» խորագրով անցկացվող «Հացը լեռներում» տոնածիսական փառատոնը, որն առաջինն է մեր ամառային փառատոների շարքում, նպատակ ունի հանրությանը, այդ թվում նաև Երևան այցելած հյուրերին ներկայացնելու հայկական ավանդական տոնածիսական ուտեստի հարուստ ընտրանին, ինչպես նաև նոր կյանք տալու հայոց տոնածիսական որոշ մոռացված կամ առավել հազվադեպ պատրաստվող կերակրատեսակներին: Փառատոնն առիթ է մեկ անգամ ևս անդրադարձ կատարելու մեր արմատներին և աշխարհին ներկայացնելու սերունդներից մեզ փոխանցված հարուստ, համադամ ժառանգությունը», - նշել է Մարիա Բարաղամյանը:

 Արդեն ավանդաբար՝ փառատոնի մեկնարկին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ և թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը օրհնել է մատուցվող կերակուրն ու բարեբեր տարի մաղթել:

 Փառատոնի անմիջական մասնակից դարձած երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալու և համտեսելու հայկական խոհանոցային ժառանգության լավագույն ու մոռացված ուտեստները: Այդ հարցում նրանց օգնել են Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի կամավորները, ովքեր մի քանի լեզուներով ներկայացրել են հայկական ավանդական կերակրատեսակների պատմությունն ու խորհուրդը, ինչպես նաև տաղավար տոներից յուրաքանչյուրը:
 Ներկայացվել են տաղավար տոներն իրենց ավանդական ուտեստներով, այդ թվում՝ Նավասարդ, Բուն բարեկենդան, Սուրբ Սարգիս, Համբարձման տոն, Վարդավառ, Խաչվերաց, Սուրբ ծնունդ, Ծաղկազարդ, Տյառնըդառաջ և այլ տոներ: ԼՂՀ Քաշաթաղի Լեռնահովիտ համայնքի ներկայացուցիչների կողմից տաղավարներում նաև արցախյան խոհանոցն է ներկայացվել: Միջոցառմանը մասնակցել է մշակութային, ուսումնակրթական և խոհարարական արվեստի առաջատար 21 ընկերություն, այդ թվում՝ «Տերյան մշակութային կենտրոնը», «Մեգերյան կարպետ» ընկերությունը, Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանը, «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ն, Երևանի հայ-հունական պետական քոլեջը, Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանը, ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնարանը, «Հատիս» խոհարարական թիմը, «Արարատ հոլը»՝ Անիի Բագրատունյաց թագավորության խոհանոցով, «Բայազետ», «Իբիցա», «Արվասար», «Ծիրանի», «Ակումբ», «Ոսկեվազի գինու գործարան» ընկերությունները:
 «Վերջին երկու տարիներին փառատոնն ավելի հետաքրքիր է դարձել՝ իր նոր մոտեցումներով ու մտահղացումներով: Փառատոնն այս ձևաչափով ու այս ընդգրկումով, իհարկե, հնարավոր չէր լինի անցկացնել, եթե չլիներ Երևանի քաղաքապետարանի ծավալուն այս աշխատանքը: Մենք էլ մեր մասով արել ենք հնարավորը, որ փառատոնն իսկապես տոն դառնա ու ծառայի նպատակին: Պետք է ասեմ, որ երկար ուսումնասիրություններից և փնտրտուքից հետո, այս տարի առաջին անգամ ներկայացնում ենք Անիի Բագրատունյաց թագավորության խոհանոցների բաղադրատոմսերով պատրաստված ուտեստները, որոնք որոշ նմանություններ ունեն նաև Շիրակի դաշտավայրի խոհանոցին», - նշել է Սեդրակ Մամուլյանը:

Երևանցիներն ու հատկապես մայրաքաղաքի օտարազգի հյուրերը ուրախությամբ փաստել են, որ փառատոնն ազգային տոնակատարության է վերածվել և, անգամ, անտեսելով անձրևային եղանակը, տոնական տրամադրություն պարգևել:

«Երևանի քաղաքապետարանը որդեգրել է միջոցառումային զբոսաշրջության զարգացման ուղին, հետևաբար, ողջունվում են բոլոր այն նախաձեռնությունները, որոնք միտված են քաղաքային միջավայրում միջոցառումային զբոսաշրջությունը զարգացնելուն: «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով փառատոները շատ են և, վստահ ենք, որ տարեցտարի զբոսաշրջիկները Երևան այցելելիս տարվա այս եղանակը կընտրեն հենց քաղաքային միջոցառումների մասնակիցը դառնալու համար», - նշել է Մարիա Բարաղամյանը:

«Համով-հոտով Երևան» փառատոնն ուղեկցվել է համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ են ունեցել ազգագրական երգի-պարի «Սասնա ծռեր», «Զարթոնք», «Մարաթուկ» «Կարին» և այլ համույթներ: Տեղում կազմակերպվել են նաև վարպետաց դասեր:

Ծրագրի ավարտին Երևանի քաղաքապետարանի կողմից մասնակից բոլոր կազմակերպություններին հանձնվել են շնորհակալագրեր:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025