Ֆինլանդիայի նախկին վարչապետը կառաջադրվի նախագահի պաշտոնում
International newsՖինլանդիայի նախկին վարչապետ Մատտի Վանխանենը մտադիր է առաջադրվել 2018 թվականին նախանշված նախագահական ընտրություններում:
Ըստ ՏԱՍՍ-ի, Վանխանենին առաջադրելու որոշումը կայացվել է Ֆինլանդական կենտրոն կուսակցության համագումարում: Նախկին վարչապետը հայտարարել է, որ Ֆինլանդիան պետք է ավելի իրատեսական արտաքին եւ անվտանգության քաղաքականություն վարի, ինչը կայունություն կապահովի երկրին հարակից տարածաշրջաններում: Այս մասին հաղորդում է Yle հեռուստաալիքը:
Նա ընդգծել է նաեւ, որ չի սատարում ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության գաղափարը: «Ռուսաստանը չպետք է վախենա, որ մեր երկիրը կօգտագործվի իր հանդեպ թշնամանք արտահայտելու համար»,- վստահեցրել է Վանխանենը՝ հավելելով, որ ֆինները պետք է շարունակեն իրենց քաղաքականությունը կառուցել կարեւոր բոլոր կողմերի հետ երկխոսության վրա, այդ թվում՝ պահպանել շփումները Ռուսաստանի հետ:
Մատտի Վանխանենը Ֆինլանդիայի վարչապետի եւ Ֆինլանդական կենտրոն կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2003-2010 թվականներին: