Իրանի իշխանությունները Վաշինգտոնի դեմ հայց են ներկայացնելու ՄԱԿ-ի դատարան
International newsԻրանի իշխանությունները Վաշինգտոնի դեմ հայց են նախապատրաստել՝ ներկայացնելու Ժնեւում ՄԱԿ-ի Միջազգային դատարան: Դատական հայցի պատճառ է դարձել այն, որ ԱՄՆ Գերագույն դատարանը հրաժարվել է Իրանի Կենտրոնական բանկին վերադարձնել 2 մլրդ դոլարի չափով իրանական սառեցված ակտիվները:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ դիմակայելու Իրանի սեփականության յուրացմանը, եւ կառավարությունն առաջիկա օրերին ԱՄՆ-ի դեմ հայց կներկայացնի ՄԱԿ-ի Միջազգային դատարան: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Fars գործակալությունը:
Զարիֆն ընդգծել է, որ Թեհրանը չի ճանաչում Իրանի նկատմամբ ԱՄՆ դատարանների որոշումները: