Ռուսաստանում հարբած տղամարդը գլխատել է 2 տարեկան դստերը
International newsՌուսական Ամուրի շրջանի Բելոգորսկի բնակիչը հարբած վիճակում գլխատել է 2 տարեկան դստերը: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով քաղաքային վարչակազմի մամուլի հաղորդագրությունը:
Նախնական տվյալներով, զոհված երեխայի ծնողները նախօրեին երեկոյան ալկոհոլ են օգտագործել, ինչից հետո սկսել են վիճել: Կինը, վերցնելով առաջին ամուսնությունից դստերը, հեռացել է տանից՝ ամուսնուն թողնելով երկու երեխաների հետ:
Սպանության մասին ոստիկանությանը հաղորդել է հենց տղամարդը՝ նշելով, որ չի գիտակցել իր արարքը, քանի որ դստերը տիկնիկի հետ է շփոթել: Ընտանիքի մյուս երկու երեխաներին հեռացրել են ծնողներից:
Նշվում է, որ ամուսինները տեղական դիսպանսերում բուժվում էին ալկոհոլային կախվածությունից: