Օռլանդոյի հրաձիգը նախկինում ՀԴԲ-ի ուշադրության կենտրոնում է եղել
International newsԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ստուգել է Օռլանդոյում գիշերային ակումբում արյունալի սպանդ իրականացրած տղամարդու ինքնությունը:
Իրավապահ մարմինների բարձրաստիճան աղբյուրը The Daily Beast-ին հաղորդել է, որ «տղամարդը նախկինում արդեն հայտնվել է իրենց ուշադրության կենտրոնում»:
Քաղաքի Pulse գիշերային ակումբում հրաձգության հետեւանքով 50 մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասել է 53-ի: Ոստիկանությունը պաշտոնապես չի հայտնել հարձակվողի անունը, սակայն լրատվամիջոցները նշում են, որ խոսքն ԱՄՆ քաղաքացի Օմար Մատինի մասին է. նա արմատներով Աֆղանստանից է:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, The Daily Beast-ի աղբյուրը հայտնել է նաեւ, որ Օռլանդոյի հրաձիգը ծնվել է Նյու Յորքում, իսկ նրա հայրը՝ Սեդդիկ Մատինը, բնակվում է Ֆլորիդայում եւ միաժամանակ առաջադրվել է Աֆղանստանում ընտրովի պաշտոնում: