Օռլանդոյի քաղաքապետը գերիների ազատագրման մանրամասներն է պատմել
International newsՕռլանդոյի քաղաքապետ Բադդի Դայերը քաղաքի գիշերային ակումբում գերիների ազատագրման մանրամասներն է պատմել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Գերիները երկու տարբեր տարածքում էին: 5-8 մարդ հրաձգություն կազմակերպողի հետ նույն սենյակում էր, մյուս խումբը՝ 15-25 մարդ, մեկուսացված մեկ այլ տարածքում էր: Մենք զրահապատ մեքենայով կոտրեցինք մեկուսացված սենյակի պատը եւ կարողացանք տարհանել այնտեղ գտնվող մարդկանց: Հարձակվողը բացեց դուռը, դուրս եկավ սենյակից եւ սկսեց կրակել, այդ պահին էլ նրան գնդակահարեցին»,- ասել է քաղաքապետը:
Դայերի խոսքով, 39 դի, այդ թվում՝ կասկածյալինը, հայտնաբերվել է ակումբի տարածքում, 10 մարդ մահացել է հիվանդանոցում, եւս երկուսը՝ փողոցում, ակումբի հարեւանությամբ:
Հիշեցնենք, որ Օռլանդոյի Pulse ակումբում հրաձգության հետեւանքով նաեւ 53 վիրավոր կա: