Բանգլադեշում երկու հոգեւորականի սպանությունից հետո ավելի քան 5 հազար մարդ է ձերբակալվել
International newsԲանգլադեշում երկու հինդուիստ հոգեւորականի սպանությունից հետո վերջին երկու օրվա ընթացքում ոստիկանները 5300 մարդու են ձերբակալել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հունիսի 11-ին 1600 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ 37 ծայրահեղական: Ձերբակալվածների թվում, ընդհանուր առմամբ, 85 զինյալ կա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ոստիկանությունում նշել են, որ մինչ այդ հարձակման են ենթարկվել աշխարհիկ գրողներ, բլոգերներ եւ տարբեր հարանվանությունների ներկայացուցիչներ: Հարձակումների հետեւում, ամենայն հավանականությամբ, կանգնած են իսլամական զինյալները: