Իրաքի քրդական կուսակցությունները հանդես են եկել Քիրքուկ նավթային նահանգի ինքնավարության դեմ
International newsԻրաքյան Քուրդիստանի 2 խոշոր կուսակցություններ կիրակի օրվա բանակցություններից հետո հաստատել են իրենց միասնական դիրքորոշումը իրաքյան Քիրքուկ նահանգի կարգավիճակի մասին: Նրանք հանդես են գալիս նահանգի ինքնավարության դեմ, հայտնել է Քուրդիստանի հայրենասիրական միության մեդիակենտրոնը:
Իրաքյան Քուրդիստանի մոտ գտնվող Քիրքուկ նահանգը անվանապես ինքնավարության կազմի մեջ չի մտնում, սակայն փաստացի վերահսկվում է քրդական զինված ջոկատների կողմից: Ընդ որում՝ այնտեղ է գտնվում Իրաքի նավթի պաշարների մոտ կեսը: Բաղդադը պաշտոնապես դեմ է հանդես գալիս Քիրքուկի Իրաքյան Քուրդիստանի կազմ մտնելուն: Որպես փոխզիջում ՝ Բաղդադը նահանգին առաջարկում է առանձին ինքնավար կարգավիճակ՝ Իրաքի կազմում:
Կիրակի օրը տեղի են ունեցել բանակցություններ Իրաքյան Քուրդիստանի 2 խոշորագույն կուսակցությունների՝ Քրդստանի դեմոկրատական կուսակցության և Քուրդիստանի հայրենասիական միության միջև, որի արդյունքում տեղի է ունեցել համատեղ մամլո ասուլիս: «Հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսում 2 հիմնական քրդական քաղաքական կուսակցությունները հաստատել են, որ Քիրքուկը քրդական շրջան է, և այդ տարածաշրջանի ինքնավարություն ստեղծելն անընդունելի է»,- հայտնում է մեդիակենտրոնը: