Հռոմի Ֆրանցիսկոս պապը «անիմաստ ատելություն» է անվանել ամերիկյան միասեռականների ակումբում տեղի ունեցած հրաձգությունը
International newsՀռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է կիրակի ամերիկյան Օռլանդո քաղաքի միասեռականների ակումբում տեղի ունեցած հրաձգությունը` այն բնութագրելով «մահաբեր անխոհեմություն և անիմաստ ատելություն» արտահայտությամբ:
«Մահաբեր անխոհեմության և անիմաստ ատելության այս նոր դրսևորմամբ հարձակումը սարսափի և դատապարտման խոր զգացմունք է արթնացրել Ֆրանցիսկոս պապի և մեր բոլորի սրտում: Հուսով ենք, որ հնարավորինս շուտ կբացահայտվեն այսչափ սարսափելի և անհեթեթ բռնության պատճառները», - Agence France Presse-ը մեջբերում է Սուրբ Աթոռի հայտարարությունը:
Գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգությունը, որի հետևանքով 50 մարդ է սպանվել, 53-ն էլ վիրավորվել, զոհերի ու վիրավորների թվով ամենախոշոր միջադեպն է ԱՄՆ-ի պատմության մեջ:
Հետախուզությունների դաշնային բյուրոյից հայտնել են, որ միջադեպը դիտարկում են կասկածյալի հնարավոր արմատական իսլամիստական հայացքներով պայմանավորված: Ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ կրակ բացած տղամարդը աֆղանական ծագմամբ ԱՄՆ քաղաքացի, 29-ամյա Օմար Մատեենն է եղել: