Yerevan, 24.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թուրքիայում դժվար է հայ լինելը. Սաիթ Չեթինօղլու

International news

Ժամանակակից Թուրքիայում Հայոց ցեղասպանության հետ կապված իրադրությունն ու տրամադրվածությունը գրեթե չի փոխվել: Թեպետ «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը երկրում այլևս քրեորեն դատապարտելի արարք չի համարվում, այդուհանդերձ, դա պատճառ է դառնում, որպեսզի եզրույթը կիրառող անձինք թիրախավորվեն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց պատմաբան Սաիթ Չեթինօղլուն, ով Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման տեսանկյունից դրական ազդակներ դեռևս չի տեսնում:

«Թուրքիայում ազատական գաղափարախոսություն ունեցող կուսակցություններն ու մտավորականները հայտարարում են, որ ընդունում են Հայոց ցեղասպանությունը և ներողություն են խնդրում դրա համար: Այդ հայտարարության տակ ստորագրել է 30 հազար մարդ: Այդ մարդկանց շարքում են նաև նրանք, ում ընտանիքները քիչ թե շատ օգտվել են Ցեղասպանության հետևանքներից, գրավել են հայերից մնացած գույքը: Պարտադիր չէ, որ նրանք անմիջապես վերադարձնեն այդ գույքը, սակայն նրանք կարող են գոնե ցանկություն հայտնել վերադարձնելու վերաբերյալ: Նրանք անգամ դա չեն անում: Շատերը մինչև օրս ապրում են հայերի թողած տներում, որտեղ պատերին հայերեն տառեր են փորագրած: Երբ գալիս է հայերի ունեցվածքը հետ տալու ժամանակը, այդ 30 հազարից չեք կարողանում անգամ 30-ին գտնել»,- ընդգծեց Չեթինօղլուն՝ ասելով, որ խնդիրն իսկապես շատ բարդ է:

Անդրադառնալով Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ թուրք պատմաբանը պատմական էքսկուրս կատարեց դեպի անցյալ, երբ գերմանական դատարանի առաջ կանգնած էր Ցեղասպանության ոճրագործներից մեկին՝ Թալեաթ փաշային սպանած Սողոմոն Թեհլերյանը: «Խիստ կարևոր է Թեհլերյանի գործով դատարանի որոշումը: Նա դատարանում ասաց. «Այո, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»: Դատարանը սա ընդունեց: Այդ ժամանակաշրջանում դատարանը թաքցրեց Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիայի մեղսակցությունը, երկու օրում որոշում կայացրեց և ազատ արձակեց Թեհլերանին: Ներկայում թաքցնելու ոչինչ չկա: Մարդկությունը ցեղասպանության հարցը լուծելու ճանապարհին է: Գերմանիան հանցակից է և ընդունեց դա: Այդուհանդերձ, Գերմանիայից բացի, այլ մեղավորներ էլ կան, օրինակ, Անգլիան»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Չեթինօղլուն:

Պատմաբանն ընդգծեց, որ Բունդեսթագի որոշումը չի պայմանավորում Թուրքիա-ԵՄ հարաբերություններով: Ավելին, նա համոզմունք հայտնեց, որ այդ հարաբերությունների օրակարգում գտնվող կարևորագույն խնդիրներից մեկը՝ փախստականների հարցը, ստեղծել է հենց Թուրքիան և այժմ կիրառում է Եվրոպայի դեմ որպես «զենք», որպես սպառնալիքի առարկա: Նա Սիրիայում ընթացող վերջին զարգացումները դիտարկեց որպես Թուրքիայի կողմից ցեղասպանությունն իր սահմաններից դուրս տանելու գործողություն: «Ռոժավայում՝ քրդերի հսկողության տակ գտնվող տարածքներում, ոչ մի հայ այլևս չկÕ ¡: Ասորիներն աքսորվում են, ճնշումների տակ են: Այդ տարածքներում էթնիկ զտումներ են իրականացվում: Մեծամասամբ հայ բնակչություն ունեցող Քեսաբի վրա հարձակում իրականացվեց հենց Թուրքիայից՝ թուրքական զենքերով: Սա բոլորին է հայտնի: Ղարաբաղի խնդիրը ևս չպետք է դիտարկել Սիրիայի հարցից առանձին: 100 տարի անց ղարաբաղյան հակամարտությունն օգտագործվում է հայերին վախեցնելու համար՝ ասելու, թե տեսեք, 100 տարի առաջ նման բան ենք արել, 100 տարի հետո էլ նման բան կարող ենք անել»,- ասաց մտավորականը:

Նա փաստեց, որ մեր օրերում խիստ դժվար է Թուրքիայում լինել հայ և ազատ ստեղծագործել: Դրա վառ ապացույցն է պոլսահայ նշանավոր լեզվաբան Սևան Նիշանյանը, ով բանտարկված է առնվազն մեկ տասնյակ տարով: «Սևանը շատ կարևոր բաներ է արել: Այսօր նա բանտում կրոնական հարցերի պատճառով չէ, որ հայտնվել է: Նա իր գրքերով ցնցել է հանրապետության հիմքերը»,- ասաց պատմաբանը՝ նշելով, որ թեպետ մինչև օրս Նիշանյանը սպառնալիքներ է ստանում, այդուհանդերձ չի դադարում նոր աշխատություններ գրել:

Խոսելով Հայոց ցեղասպանության մասին` Չեթինօղլուն ընդգծեց, որ Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ու Պոնտոսի հույների ցեղասպանությունները Հոլոքոստից տարբերվող շատ կարևոր մի կողմ ունեն: «Արևմուտքը երբեք հրեայի գենետիկ ավազանից չի օգտվել, սպանել է և վերջ. Թուրքիայում, սակայն, ցեղասպանություններն այդպիսին չեն եղել: Մի մասին սպանել են, իսկ մյուսին` առևանգել, բռնի մուսուլման դարձրել: Սա շատ կարևոր առանձնահատկություն է»,- նկատեց պատմաբանը, ով մեծանալով հենց Պոնտոսի տարածաշրջանում` ժամանակակից Թուրքիայի հյուսիսային, սևծովյան հատվածում, մանկուց ի վեր իմացել է Ցեղասպանության մասին:

 «Պետության քաղաքականությունն ու մարդկային արժեքները տարբեր են: Պետք է կարողանալ մադկային արժեքնները վեր դասել պետության շահերից: Արևմուտքը պետք է կյանքի կոչի իր իսկ հռետորաբանությունն ու որդեգրած արժեքները: Ցավոք, հաճախ խոսքերն ու գործողությունները իրարից տարբերվում են, և հենց դա է, որ մեզ խիստ վիրավորում է, բարդ իրադրության մեջ է դնում:

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ես Երևանում էի և տեսա, թե ինչպես են ողջ աշխարհի ճնշված ժողովուրդները համերաշխության մեջ հայերի հետ: Դա ինձ մեծ հույս ներշնչեց: Հայաստանն ու հայկական հասարակությունն ասես դարձել են ողջ աշխարհի ճնշված ժողովուրդների հովանոցը»,- նման կարծիք հայտնեց Սաիթ Չեթինօղլուն:

Արաքս Կասյան

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project