Թուրքական թերթը Օռլանդոյի գեյ-ակումբում զոհվածներին «այլասերվածներ» է անվանել
International newsYeni Akit թուրքական թերթը Օռլանդոյի գեյ-ակումբում հրաձգությունից զոհված 50 անձանց «այլասերվածներ» է անվանել։ Այս մասին հայտնում է Daily Mail–ը։
Բրիտանական պարբերականի տեղեկություններով՝ թուրքական թերթը հոդված է հրապարակել Օռլանդոյի հրաձգության մասին՝ այն վերնագրելով «Գիշերային ակումբում, որն այցելում են այլասերված նույնասեռականները, զոհերի թիվը հասել է 50-ի»։
Ընդ որում, հաղորդվում է, որ Yeni Akit–ը բավական երկար ժամանակ պաշտպանում է Թուրքիայի Արդարություն եւ զարգացում կուսակցությանը, որը ղեկավարում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Daily Mail–ը նաեւ նշում է, որ թուրքական թերթը հայտնի է հրեաների, հայերի եւ առհասարակ քրիստոնյաների նկատմամբ քննադատությամբ։
իշեցնենք, որ ԱՄՆ պատմության մեջ ամենազանգվածային հրաձգության ժամանակ, որը տեղի է ունեցել շաբաթ գիշերը Օռլանդո քաղաքի գեյ-ակումբում, 50 մարդ է զոհվել ու 53-ն էլ վիրավորվել են։ Կասկածյալ Օմար Մաթինը, ՀԴԲ տեղեկություններով, զանգահարել էր շտապ օգնության հեռախոսահամարով ու հայտնել, որ ինքը ԻՊ գաղափարակիր է: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կատարվածը ահաբեկչություն է անվանել: