ԱՄՆ–ում տղամարդը տեսագրել է իր ընտանիքի սպանությունը եւ դիմել փախուստի
International newsԱՄՆ Նյու Մեքսիկոյի նահանգում Խուան Դավիդ Վիլյեգաս–Էրնանդեսը ատրճանակով սպանել է կնոջն եւ 4 դուստրերին, որից հետո դիմել փախուստի, հայտնում է Associated Press–ը։
Տեղի ոստիկանության տեղեկություններով՝ տղամարդը տեսագրել է սպանությունը, որից հետո իր մեքենայով գնացել է անհայտ ուղղությամբ։
Սպանվածների մարմինները գտել էր ընտանիքի ազգականներից մեկը, որն եկել էր նրանց տեսնելու։ Վիլյեգաս–էրնանդեսի կինը 34 տարեկան էր, երեխաները՝ 7, 11 եւ 14։
Ոստիկանության ներկայացուցիչ Թոդ Ուալդերմութը հայտնել է, որ կասկածյալը հավանաբար կարմիր Ford–ով է փախել։