Հնդկաստանում ռազմական ինքնաթիռն ընկել Է բնակելի շենքերի վրա
International newsՀնդկաստանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-27 կործանիչը աղետի Է ենթարկվել երկրի Ռաջասթան հյուսիսարեւելյան նահանգի Ջոդհպուր քաղաքի բնակելի շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NDTV ազգային հեռուստաալիքը:
Նախնական տվյալներով՝ վարժական թրիչք կատարող կործանիչը ընկել Է ռազմաօդային ուժերի «Ջոդհպուր» ավիաբազայից 5 կիլոմետր հեռավորության վրա՝ քաղաքային թաղամասում: Դրա հետեւանքով ամբողջովին ավերվել Է երկու տուն, վնասվել են մոտ մեկ տասնյակ ավտոմեքենաներ: Տեղի երեք բնակիչներ վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել են հիվանդանոց: Օդաչուին հաջողվել Է դուրս նետվել աղետյալ ինքնաթիռից:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հանձնաժողով Է կազմել պատահարի հանգամանքները հետաքննելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: