Եվրախորհրդի նախագահի կարծիքով՝ Brexit-ը կարող Է դառնալ Արեւմուտքի քաղաքական քաղաքակրթության վերջի սկիզբը
International newsԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող Է դառնալ Արեւմուտքի քաղաքական քաղաքակրթության կործանման սկիզբը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտնել Է հունիսի 13-ին գերմանական Bild թերթում հրապարակված հարցազրույցում:
Նա պատմական պահ Է անվանել ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակացության հետագա ճակատագրի հարցի շուրջ հանրաքվեն: «Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ի պետություններում կոգեշնչի հակաեվրոպական ուժերին: Brexit-ի օրը մեր արտաքին թշնամիները շամպայն են խմելու: Մենք պետք Է ամեն ինչ անենք, որպեսզի փչացնենք նրանց այդ երեկույթը»,-ասել Է Տուսկը:
«Ոչ միայն տնտեսական, այլեւ աշխարհաքաղաքական առումով դա հարված կլինի Մեծ Բրիտանիայի համար»,-նախազգուշացրել Է նա, հավելելով, որ «ոչ ոք չի կարող կանխատեսել երկարաժամկետ հետեւանքները»: «Ես զգուշանում եմ, որ brexit-ը կարող Է դառնալ ոչ միայն ԵՄ-ի, այլեւ Արեւմուտքի ողջ քաղաքական քաղաքակրթության կործանման սկիզբը»,- ասել Է Եվրախորհրդի ղեկավարը:
Նա նաեւ նշել Է, որ Եվրամիությանն անդամակցությունից Մեծ Բրիտանիայի հրաժարվելու հետ կապված ամբողջ գործընթացը՝ քվեարկությունից մինչեւ միությունից երկրի հնարավոր փաստական դուրս գալը, կտեւի ոչ պակաս, քան յոթ տարի: Տուսկը հայտնել Է, որ Մեծ Բրիտանիայի կողմից վերջնական որոշում ընդունելը, հավանաբար, կձգձգվի երկու տարի, ինչին, դրական որոշման դեպքում, կհաջորդի դուրս գալու բուն գործընթացը:
«Մնացած 27 մասնակից երկրներից յուրաքանչյուրը, ինչպես եւ Եվրախորհրդարանը, պետք Է հաստատեն վերջնական արդյունքը: Դա անխուսափելիորեն կտեւի շուրջ հինգ տարի, եւ, վախենամ, առանց հաջողության որեւիցե երաշխիքի»,-հրատարակությանը հայտարարել Է Տուսկը:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեն կկայանա հունիսի 23-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: