Վարազդատ Հարոյանը «Պադիդե»-ի ֆուտբոլիստ
SportԻրանական «Պադիդե»-ն պաշտոնապես պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի ու Երևանի «Փյունիկի» նախկին պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ: 23-ամյա ֆուտբոլիստի համաձայնագիրը նախատեսված է 1 տարով: «Պադիդե»- ի պաշտոնական կայքը արդեն հրապարակել է Հարոյանի հետ առաջին լուսանկարը:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ այդ մասին տեղեկացնում է «Պադիդե»-ի պաշտոնական կայքը:
Իրանի ավարտված մրցաշրջանում «Պադիդե»-ն զբաղեցրել է 10-րդ տեղը: