Կուրտուա. Բելգիան կարող է հաղթել Եվրոպայի առաջնությունում
SportՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում գտնվող Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան լավատեսորեն է տրամադրված Եվրոպայի առաջնությունում իր թիմի ցուցադրելիք արդյունքների նկատմամբ։
-Ես անհամբերությամբ եմ սպասում մեր խաղերին։ Այս առաջնությունը երկրորդն է մեր սերնդի համար, և աշխարհի առաջնությունից հետո, որտեղ մենք քառորդ եզրափակիչ հասանք, զգում ենք, որ կարող ենք ավելի լավ արդյունք ունենալ։
Հույս ունենք, որ այս տարի հնարավորինս հեռու կգնանք։ Դժվար է լինելու, այսքան ուժեղ թիմերի դեմ խաղալիս մի փոքր էլ հաջողակ պիտի լինես։ Կարծում ենք՝ մենք այն թիմերից ենք, որոնք կարող են հաղթել մրցաշարում։
Պետք է քայլ առ քայլ առաջ գնանք, մոտենանք ամեն խաղին որպես եզրափակչի։ Մենք դժվար խմբում ենք, Իտալիան ուժեղ մրցակից է, նրանց դեմ ծանր խաղ է լինելու։
Շվեդիան վտանգավոր թիմ է, իսկ Իռլանդիան շատ լավ է պաշտպանվելու և ազատ տարածություններ փնտրելու մեր շարքերում։
Ֆուտբոլում միշտ չէ, որ որակն է հաղթում, այլ նաև թիմային ոգին, միմյանց համար պայքարելը և քեզ հանձնարարված աշխատանքը լավ կատարելը,-ասել է Կուրտուան։