ԻՊ-ի ավելի քան 500 զինյալներ փորձել են որպես խաղաղ բնակիչներ հեռանալ Էլ Ֆալուջայից
International newsԻրաքում ԻՊ-ի ավելի քան 500 զինյալներ փորձել են որպես խաղաղ բնակիչներ հեռանալ Էլ Ֆալուջայից: Թուրքական Daily Sabah-ի փոխանցմամբ, ենթադրյալ զինյալները՝ 546 մարդ, ձերբակալված են:
Անբար նահանգի ոստիկանության ներկայացուցչի խոսքով, ծայրահեղականները փորձել են օգտվել քաղաքացիական բնակչության տարհանումից, որն ընթանում է վերջին երկու շաբաթներին: Ահաբեկչության մեջ կասկածվողներն անձը հաստատող կեղծ փաստաթղթեր են օգտագործել: Ռազմական գործողությունների գոտում մինչեւ 2.5 հազար ԻՊ-ի զինյալ կա:
Ներկայում քաղաքի կենտրոնում դեռեւս շուրջ 50 հազար խաղաղ բնակիչներ կան: Ըստ Lenta-ի, հունիսի 11-ին իրաքյան բանակն Էլ Ֆալուջայի հարավ-արեւմուտքում միջանցք էր բացել, որով հազարավոր մարդիկ հեռացել են քաղաքից եւ հասել Իրաքի կառավարության կողմից տեղահանված անձանց համար ստեղծված հավաքատեղեր: