Օռլանդոյի հրաձգության գործը քննվում է «ահաբեկչության» հոդվածով. Օբամա
International newsԱՄՆ Օռլանդո քաղաքի ակումբներից մեկում զանգվածային սպանության գործը, որի ընթացքում 49 մարդ էր զոհվել, քննվում է «ահաբեկչության» հոդվածով:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ նշելով, որ քննիչներն ուսումնասիրում են բոլոր հնարավոր դրդապատճառները:
«Սա հիշեցում է, որ անկախ կրոնական, ռասայի կամ սեռական կողմնորոշումից, մենք՝ բոլոր ամերիացիներս, պետք է միմյանց պաշտպանենք ահաբեկչական հարձակումներից»,-ասել է նախագահը՝ ընդգծելով, որ հարձակման ընթացքում օգտագործված զենքերը ձեռք են բերվել օրինական ճանապարհով: