Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Գուրգեն Հովհաննիսյանը կմրցի եզրափակիչում
SportԱնապայում ընթացող բռնցքամարտի եվրոպայի առաջնությունում Գուրգեն Հովհաննիսյանը դուրս եկավ եզրափակիչ: Գերծանր քաշային Գուրգենն առավելության հասավ Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ և վաղը Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կպայքարի Ռուսաստանի ներկայացուցչի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեսբուքյան էջը, երեկոյան մրցահերթում 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, ով մինչ կիսաեզրափակիչ դուրս գալը հիանալի մենամարտեր էր անցկացրել, բացահայտ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, սակայն մրցավարները զարմանալիորեն միավորները շնորհում էին ռուս մարզիկին: Արդյունքում Մադոյանը բավարարվեց բրոնզե մեդալով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 49 կգ քաշային Արսեն Աբգարյանն ու 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը նվաճել են բրոնզե մեդալ: