Ղազախստանում ձերբակալվել է Ակտյուբինսկի մարզի պաշտպանության դեպարտամենտի ղեկավարը
International newsՂազախստանի Ակտյուբինսկի մարզի պաշտպանության գործերով դեպարտամենտի ղեկավար Գալիմժան Ժանտուրինը ձերբակալվել է Կաշառակերության դեմ պայքարի ազգային բյուրոյի շրջանային դեպարտամենտի կողմից կաշառակերության կասկածանքով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Ազգային բյուրոյի մամուլի ծառայությունը։
«Պարզվել է, որ Ժանտուրին Գ.–ն շորթման ճանապարհով պաշտպանության գործերով դեպարտամենտի շրջանային բաժինների ղեկավարներից պարբերաբար կաշառք է վերցրել՝ անարգել բժշկական հանձնաժողովի զննումներն անցնելու եւ ռազմատեխնիկական դպրոցի սանի թեկնածու դառնալու, ժամկետային ծառայությունից տարկետում ստանալու եւ զինծառայողների հովանավորչության համար»,– հայտնել են Բյուրոյից։
Հաղորդվում է, որ ձերբակալությունն իրականացվել է Ակտոբեում կատարված դեպքերի ֆոնին։
Նշենք, որ հունիսի 5-ին մի խումբ անհայտ անձինք հարձակվել էին զենքի խանութի եւ Ատկոբեի զորամասի վրա։ Այս պահի դրությամբ ոչնչացվել է 18 հանցագործ։ Ահաբեկիչների հարձակումների հետեւանքով սպանվել է 7 մարդ, որոնցից 3-ը՝ զինծառայողներ։