ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Ադրբեջան
International newsԵԽԽՎ Մշտադիտարկման հանձնաժողովի համազեկուցողներ Ստեֆան Շեննակը եւ Սեզար Ֆլորին Պրեդան հունիսի 15-17–ը կայցելեն Ադրբեջան։ Այս մասին հայտնում է haqqin.az–ը՝ վկայակոչելով ԵԽԽՎ մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակներում ԵԽԽՎ ներկայացուցիչները հանդիպումներ կունենան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Միլի Մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովի, գլխավոր դատախազ Զաքիր Գարալովի, արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովի, ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովի հետ։
ԵԽԽՎ Մշտադիտարկման հանձնաժողովի համազեկուցողները կհանդիպեն նաեւ քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների եւ խորհրդարանում չներկայացված ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ։
Համազեկուցողներ Շեննակն ու Պրեդան բելգիացի պատգամավոր Ալան Դեսթեհեի հետ՝ որպես ԵԽԽՎ դիտորներ, մշտադիտարկում կիրականացնեն Ագդաշի 90-րդ ընտրաշրջանի խորհրդարանական ընտրություններում։