Միխայլովիչը գլխավորեց «Տորինո»-ն
SportՍինիշա Միխայլովիչը շարունակում է մարզչական կարիերան իտալական ակումբներում: Այս անգամ սերբ մասնագետը գլխավորեց Թուրինը ներկայացնող ակումբներից «Տորինո»-ն:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ այս մասին հաղորդում է «Տորինո »-ի պաշտոնական կայքը:
Սինիշա Միխայլովիչը ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո անցնելով մարզչական աշխատանքի՝ հաջողությամբ աշխատել է «Սամպդորիա»-ում, որից հետո հրավեր է ստացել «Միլան»-ից : Իտալական գրանդում ձախողվելուց հետո «Տորինո»-ն կդառնա Միխայլովիչի 3-րդ ակումբ Իտալիայի առաջնությունում: