«Բարսելոնա»-ն հավելյալ տուգանք կվճարի
Sport«Բարսելոնա»-ի տնօրենների խորհուրդը որոշել է հաշտության հասնել հարկային մարմինների հետ: Տարաձայնությունները կապված են կատալոնացիների բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերի հետ: «Բարսելոնան» Նեյմարի տրանսֆերի ժամանակ թույլ տված խախտումների գործը փակելու համար վճարելու է 5.5 միլիոն եվրո տուգանք:
«Sports.es»-ն նաև հաղորդում է, որ Իսպանիայի դատախազությունը Նեյմարին ու «Բարսելոնա»-ին մեղադրում են տրանսֆերի իրական գինը թաքցնելու մեջ:
Կատալոնական ակումը նախկինում հայտնել է, որ Նեյմարի տրանսֆերի համար վճարել է 57 միլիոն եվրոյից քիչ ավելի: