Ճապոնական Օկինավա կղզուց 180 կմ հեռավորության վրա 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
International newsՃապոնիայի ափերի մոտակայքում երեքշաբթի օրը 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
ՏԱՍՍ-ը գրում է, որ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Խաղաղ օվկիանոսում՝ Օկինավա կղզուց 180 կմ դեպի հարավ-արևելք:
Օջախը գտնվում է ծովի հատակից 10 կմ խորության վրա:
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: